Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 30-ին, ժամը 22:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes G500» մակնիշի 15 RR 300 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը. գազի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 32-ամյա Ա. Է.-ն, 24-ամյա Հ. Կ.-ն եւ 20-ամյա Դ. Ա.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Ա. Է.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Հ. Կ.-ինը՝ ծանր, իսկ Դ. Ա.-ինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: