Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում երեկ՝ մայիսի 1-ին, 57-ամյա տղամարդ է ինքնասպանություն է գործել:

Գյուղապետարանից հայտնեցին, որ տղամարդն ինքնասպանություն է գործել ծառից մետաղալարով կախվելու միջոցով:

Թե ինչու է տղամարդն այդ քայլին դիմել, համագյուղացիները չգիտեին: Նշենք, որ նա ապրում էր կնոջ հետ, որն առողջական լուրջ խնդիրներ ուներ:

«Տղամարդը մի քանի օր առաջ էլ էր փորձել ինքնասպանություն գործել, բարեբախտաբար, հաջողվել էր կանխել այդ ժամանակ»,- ասացին համագյուղացիները: