«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ավագանու ընտրություններին մեծապես ապավինել է քրեական հեղինակությունների աջակցությանը:

Այդպիսի մեկը՝ ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտը, այս օրերին ամբողջությամբ լծվել է Տարոն Մարգարյանի ընտրարշավին:

Անգամ Կենտրոն վարչական շրջանում շտաբ է բացել և մոբիլիզացնում է թաղի քրեական տարրերին և փողոցի պարապ զանգվածին»: