«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր վերջապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի պատգամավոր դարձած թեկնածուների անունները: Մինչ այդ, երեկ ԿԸՀ են ներկայացվել ինքնաբացարկի դիմումները: ՀՀԿ կազմակերպչական բաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանից «Փաստը» տեղեկացավ, որ ՀՀԿ–ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 9 թեկնածու:

Թե ովքեր են նրանք, Թադևոսյանը չասաց: «Փաստի» տեղեկություններով երեկ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, փոխնախարարի կարգավիճակով ՊՆ տեղափոխվող Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, դառնում է պատգամավոր: Նշենք, որ վերջինս Աջափնյակ– Դավթաշեն– Արաբկիր ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգայիններից իր ձայներով 3–րդ տեղում է:

Որոշ տեղեկություններով՝ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաև Կոտայքից առաջադրված ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ 9–րդը կարող է լինել Սյունիքից ՀՀԿ 2–րդ ռեյտինգային Առուշան Առուշանյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում