«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի` Աճանան, Սյունիք գյուղերի, Նորաշենիկի մայրուղու, Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Կապանի լեռնահարստացման կոմբինատի, Էլեկտրական ցանցի, Ավտոնորոգման գործարանի եւ թիվ 20666 Զինվորական մասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: