Տավուշի մարզում գործարկվելու է գարեջրի նոր գործարան, որտեղ կբացվի 120 նոր աշխատատեղ։ Գործարանի առաջին արտադրանքը կթողարկվի մեկ ու կես ամսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գարեջուրը շուկա է մտ նելու «Դիլիջան» անվանմամբ: Տավուշում գարեջրի գործարանն ամբողջությամբ պատրաստ է՝ նոր շենքով, եվրոպական ժամանակակից սարքավորումներով ու հոսքագծով: Դիլիջանցիներին գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան սովորեցնելու են մայրաքաղաքից հրավիրված մասնագետները: