Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը, նախնական տվյալներով՝ ձայների 65,1 %-ով Ֆրանսիայում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթում է «Առաջ» շարժման թեկնածու, Ֆրանսիայի նախկին Էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը: Հիշեցնենք, որ վերջինիս մրցակիցն է «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել դեռեւս ապրիլի քսաներեքին: Նշենք նաեւ, որ այս ընտրություններում հաճախելիության ցածր ցուցանիշը կարող է կեսդարյան ռեկորդ սահմանել: