Tert.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող տղամարդը բանալիներով հարվածներ հասցնելով, նախնական տվյալներով, սպանել է միջին տարիքի կնոջը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ծովասարի համայնքապետ Արտաշես Մխիթարյանը:
«Նման դեպք գրանցվել է: Ենթադրյալ սպանությունը կատարող անձը Ծովասար գյուղի բնակիչ է, այստեղ է ապրում, պարզապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի: Նշված անձը հոգեկան խնդիրներ ունի»,-ասաց Մխիթարյանը: