«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամ­սվա տեղեկագրի համա­ձայն՝ այս տարվա մարտին ՀՀ առեւտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամադրված դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.6 տոկոս:

Դոլարային վարկերի տոկոսադրույքը կազմել է 9.8 տոկոս: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկե­րի միջին տոկոսադրույքը համապատասխանաբար 19.2 եւ 13.1 տոկոս է: Խոսքը միջին տոկոսադրույքների մասին է:

Երեւանում տոկոսները ցածր են, իսկ մար­զերում ուղղակի աստղաբաշխական են: Իրավաբա­նական եւ ֆիզիկական անձանց տրամադրված 1-5 տարվա դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 19.2 տոկոս, դոլարայինը 16.8 տոկոս: Թե ինչ բիզնեսով են զբաղվում այսպիսի տոկոսադրույքով վարկեր վերցրած ու դեռ չսնանկացած տնտեսվարողները, երեւի ժամանակակից տնտեսագիտու­թյան հետազոտական լրջագույն թեմա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում