«Ժամանակ» թերթը գրում է. ««Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստանի նախագահական նստավայրից ներքին խողովակներով ԱՄՆ դեսպանատնից փորձել են հասկանալ, թե Ազգային ժողովի ընտրությունների պատճառով ՀՀԿ-ից ովքեր կարող են հայտնվել ԱՄՆ այցելելու արգելք ունեցող անձանց ցուցակում։ Բաղրամյան 26-ին հայտնի է դարձել, որ այդ մարդկանց դեմ «պատժամիջոցները» չեն սահմանափակվելու սոսկ ԱՄՆ այցելելու վիզա չտրամադրելով։

Դեսպանատունը պատրաստվում է նրանց հարազատներին եւս ընդգրկել այդ ցուցակում։ Ավելին, չի բացառվում, որ այդ մարդկանց բիզնեսների հետ կապված՝ ամերիկյան ընկերությունների համագործակցության վերաբերյալ որոշում կայացվի, եւ ամերիկյան ներդրումները բացառվեն այդ մարդկանց հետ կապված ներդրումների մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում