«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրություններից մեկ ամիս անց որոշել է վրեժխնդիր լինել «անշնորհակալ գյումրեցիներից», որոնք իրեն այդքան քիչ ձայն տվեցին: Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանը որոշել է հետ պահանջել ոչ միայն իր բաժանած ընտրակաշառքը գումարի տեսքով, այլեւ գյումրեցիներին տված սառնարանները, լվացքի մեքենաներն ու հեռուստացույցները:

Մարտուն Գրիգորյանի մարդիկ ցուցակով մտնում են ընտրակաշառք վերցրած գյումրեցիների բնակարաններ եւ հետ պահանջում կենցաղային տեխնիկան եւ գումարը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իմացել է Մարտուն Գրիգորյանի գործողությունների մասին եւ խիստ տոնով հրահանգել է վերջ տալ այդ էժանագին քայլին, քանի որ վերջին հաշվով Գրիգորյանը այդ քայլով իր անվան հետ է խաղում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում