«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ մնալու/ վերադառնալու մի քանի տարբերակ է մտածում։ Առաջինը՝ ինչ որ քաղաքական ֆորմացիա կազմավորել վերջին ընտրություններում ԱԺ-ից դուրս մնացածների հետ, օրինակ՝ Վարդան Այվազյան, Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) եւ այլք, մյուս տարբերակը՝ «Ծառուկյան» դաշինքի միջոցով, ԲՀԿ անդամ դառնալու ճանապարհով եւ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերությունների ավելի սրվելու դեպքում հստակ կողմ դառնալով։

Չի բացառվում, որ Արգամիչը որոշի աջակցել հենց Սերժ Սարգսյանի կողմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում