Լոռու մարզի Դեբեդ համայնքից 8-ամյա Դավիթ Դալլաքյանը տառապում է լյարդի ցիրոզ, լյարդի անբավարարություն, պորտալ հիպերտենզիա հիվանդությամբ: Բժիշկների գնահատմամբ հիվանդությունը երեխայի մոտ սկսել է զարգանալ երկու տարի առաջ: Այժմ տղան լյարդի փոխպատվաստման կարիք ունի:

Շուրջ երկու ամիս է, Դավիթը ստացիոնար բուժում է ստանում Արաբկիրի մանկական վիրաբուժական բաժանմունքում, մայիսի սկզբին կատարված վիրահատության ընթացքում մասնակիորեն հեռացվել է տղայի փայծաղը:

Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, ընտանիքում 3 երեխա են: Դավիթի հայրը գտնվում է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի:

Լյարդի փոխպատվաստման համար ընտանիքին անհրաժեշտ է 60.000-120.000 դոլար՝ կախված նրանից, թե որ երկրում կիրականացվի փոխպատվաստումը:

«Մեր տվյալներով Բելառուսում ու Ուկրաինայում փոխպատվաստման արժեքը տատանվում է 60.000-80.000, իսկ Գերմանիայում՝ 100.000-120.000 եվրոյի սահմաններում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դեբեդի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը, ով մյուս գործընկերոջ՝ ավագանու անդամ Զավեն Խաչատրյանի հետ համակարգում է Դավիթին աջակցելու աշխատանքները:

Այս ամիսների ընթացքում Դավիթի կողքին են եղել բոլոր դեբեդցիները: Նրանք տղային աջակցել են ոչ միայն գումարով, որը ծախսվել է թանկարժեք հետազոտությունների իրականացման ու այլնի համար, այլև պարբերաբար արյուն հանձնելով:

Դավիթի մոր՝ Մարինե Մուրադյանի անունով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար.

16040078909700-ՀՀ դրամ

16040078909701-Դոլար

16040078909702-Եվրո

16040078909703-Ռուբլի:

Տղային օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել նշված հաշվեհամարներով: Մարինեի հեռախոսահամարն է՝ 098115699, ավագանու անդամ Զավեն Խաչատրյանինը՝ 093502019, Աշոտ Ղազարյանինը՝ 094287682: