Երեւանում այսօր ավագանու ընտրություններ են, որոնց մասնակցում է 3 ուժ՝ Հանրապետականը, ԵԼՔ դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Այս ուժերի քաղաքապետի թեկնածուներն են համապատասխանաբար Տարոն Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Մայրաքաղաքում ձևավորված 474 ընտրական տեղամասերում Երեւանում գրանցված ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ընտրությունը կատարել ժամը 08.00-ից մինչեւ 20.00: Ի դեպ, Երևան քաղաքում ընտրողների թիվը 841 973 է:

Մայիսի 14-ի Երևանի քաղաքապետի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու տեղական 17 կազմակերպություն՝ 51,138 դիտորդներով և մեկ միջազգային դիտորդական առաքելություն՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաքային իշխանության կոնգրեսի՝ ԵԽ ՏՏԻԿ-ի ներկայացուցիչները: Երևանի քաղաքապետի ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ հայտ է ներկայացրել տեղական 300-ից ավելի և օտարերկրյա 3 լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ «Արևելք»-ը, T24 օրաթերթը և «Կավկազսկի ուզել»-ը:

Նշենք, որ քանի որ ընտրություններին երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։ Ավագանու անդամների թիվը 65 է: