Երեկ կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց իշխող ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 71,25 տոկոս ձայն կամ 240036 քվե, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 քվե, իսկ «Երկիր ծիրանի կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 քվե։ Քաղաքացիների 60 տոկոսը չէր մասնակցել քվեարկությանը։ 

Ինչպես բոլոր ընտրություններում, այնպես էլ այժմ անվավեր քվեաթերթիկների պակաս չէր զգացվում։ Ձեզ ենք ներկայացնում նրանցից մի քանիսը, որտեղ երևանցիները քաղաքապետ են դարձրել հնդկական սերիալների հերոս «Չակորին», Վանո Սիրադեղյանին, անգամ իրենց ամուսիններին։

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 8259։