«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գեւորգ Մանգասարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում