Վարշավայի համալսարանում նախօրեին, մայիսի 15-ին, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովի հետ հանդիպման ժամանակ:

Հայ ուսանողներից Տիգրան Օհանյանն այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ Վարշավայի համալսարանում ուսանողների հետ հանդիպում էր Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը: Որոշեցի ներկա գտնվել և մյուսների նման հարցեր տալ:

Ներս մտնելուց հետո, հայացքը ուղղելով դեպի ինձ, հայտարարեց. «Ես այս տղային ճանաչում եմ: Նա հայ է: Չեմ խոսի՝ մինչև դուրս չգա»:

Ես լքեցի դահլիճը»: