«Փաստ» օրաթերթը զրուցել է թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանի հետ։

Պարոն Այվազյան, փաստորեն Դուք Ձեր պատգամավորական գործունեությամբ ավելի քիչ ձայներ հավաքեցիք, քան, օրինակ, Անդրանիկ Հարությունյանը, ով ընդամենը գազի գրասենյակի ղեկավար էր ու նրան քչերն էին ճանաչում: Նա թերեւս իր վարչական ու ֆինանսական լծակներով Ձեզնից շատ ավելի ձայներ ստացավ:

Գիտեք ինչ կա, կա այն, ինչ կա: Փաստացի մենք խոսում ենք նրա մասին, ինչը եւս փաստ է: Ընտրողը պետք է ինքը որոշի, իսկ եթե ընտրողը նմանատիպ գնահատական ա տվել, ամեն ինչ նորմալ եմ համարում: Որեւէ աննորմալ բան չեմ տեսնում:

Մամուլում տեղեկություն եղավ, որ ընտրությունների նախօրեին Ձեր ՀՀԿ մրցակիցներին կանչել եք «ռազբորկայի»` անարդար են վարվել, ձայներ են գողացել:

Տենց բան չկա, ամեն մեկն իրա ձենն ա ստանում, ումից պետք ա ինչ պահանջես, մամուլն ա էլի:

Նշանակո՞ւմ է, որ իրենք ավելի շատ ընտրակաշառք են բաժանել, որ շատ ձայներ են ստացել:

Ես չեմ իմանում՝ ընտրակաշառք բաժանել են, թե չեն բաժանել: Ես տենց տեղեկություններ չունեմ: Ես ասում եմ՝ եղել է այն, ինչ փաստացի էսօրվա դրությամբ կա: Ես ոչ որեւէ խնդիր տեսնում եմ, ոչ էլ որեւէ բան կա: Ես իրանց կանչել եմ, ասել եմ: Նմանատիպ որեւէ բան տեղի չի ունեցել, որ մենք հանդիպենք, ասենք՝ դու ինձնից շատ ես տարել, ինձնից քիչ ես տարել, ձեր ասած՝ ռազբորկեքը: Մամուլի ֆանտազիաների արգասիքներն էին:

Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, պարոն Այվազյան:

Համենայն դեպս, Հայաստանի բնակչության 99,9%–ը պատգամավոր չէ, ես էլ պետք ա պարզապես ապրեմ: Բնականաբար, մի բան կանեմ էլի:

Նոր կառավարությունում լինելու հույսեր չկան, չէ՞:

Գիտեք ինչ կա, ես ոչ հույսերի հետ եմ կապված խոսում, ոչ էլ բան: Ես ոչ որեւէ ինֆորմացիա ունեմ, ոչ էլ բան: Կուսակցության անդամ եմ, կուսակցությունը ոնց կորոշի, տենց էլ կլինի, ինչի՞ մասին ա խոսքը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում