Ազգային ժողովում ավարտվել է խորհրդարանի նախագահի քվեարկությունը:

Քվեարկությունը տեւեց 45 րոպե: Ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը սկսել է քվեների հաշվարկը:

Նշենք, որ նորընտիր պատգամավորները բավականին ակտիվ մասնակցել են քվեարկությանը:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը, որի կազմում է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն: Նրանք միասին խորհրդարանում ունեն 65 մանդատ: