«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասությունը հասել է գագաթնակետին: Իշխան Զաքարյանը ցանկանում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, սակայն ԲՀԿ առաջնորդն այն բաշխեց Միքայել Մելքումյանին:

Սա բավականին ծանր է տարել Վերահսկիչ պալատի նախկին նախագահը, եւ ասում են, չի բացառվում, որ նա ոչ միայն չմասնակցի ԱԺ-ի նիստերին, այլեւ վայր դնի մանդատը:

Ծառուկյանը Իշխան Զաքարյանին «չի տեսել» անգամ ԱԺ մշտական հանձնաժողովներից որեւէ մեկի նախագահի աթոռին («Ծառուկյան» խմբակցությունն «ունենալու» է երեք մշտական հանձնաժողով): Ասում են նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը Իշխան Զաքարյանին է մեղադրում նաեւ ինքնաբացարկի դիմում գրած-հետ վերցրածների պատմությանը մասնակից լինելու մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում