«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան, Սարյան, Փարպեցի, Մայիսյան փողոցների, Պուշկինի փող. 8-ից-72, Թումանյան փող. 27-ից-35 կենտ, Տերյան փող. 1-ից-25, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող, 75-ից-107, Սարյան փող. 6-ից-41 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: