Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 19-ի առավոտյան նիստը մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրությամբ: Նշենք, որ ԱԺ 3 փոխնախագահների թեկնածուներ են առաջադրվել ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը եւ «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունից:

Նախօրեին ԱԺ անդրանիկ նիստում խորհրդարանի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը:

Նախօրեին որոշվեց, որ ԱԺ փոխնախագահների ընտրությունը տեղի կունենա այսօր ժամը 10.00-ից մինչեւ 10.40-ը: ԱԺ փոխնախագահների ընտրությունից հետո ԱԺ-ում տեղի կունենան նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները:

ՀՀԿ-ն առաջարկելու է, որ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվի 9-ի: Այդ դեպքում 6 հանձնաժողովների նախագահներ կլինեն ՀՀԿ-ից, իսկ 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից: