Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 21-ին, հրավիրված նիստում բաշխել է Երեւանի ավագանու մանդատները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 ձայն: