Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Մատիյս Դե Լիգտը հասկացրել է, որ նրանք չեն վախենում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», որին կհանդիպեն Եվրոպա լիգայի եզրափակչում:

«Հնարավոր է, որ այդպիսի եզրափակչում խաղալու հնարավորություն ընձեռնվում է մեկ անգամ կայքնում: Այդ պատճառով անհրաժեշտ է հաղթել:

Վախեցնո՞ւմ է ինձ Պոգբան: Երբեք չեմ տեսել, որ փողի պարկը գոլեր խփի, ինչպես դա ասում էր Յոհան Կրոյֆը: Եթե խիզախ խաղանք, ապա հաջողության հասնելու շանսեր կունենանք»,- հոլանդացու խոսքը մեջբերում է Givemesport.com-ը:

Հիշեցնենք, որ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում