Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է, որ մարզադաշտում համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 22 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այս պահին ենթադրում ենք, որ հարձակումը մեկ մարդ է իրականացրել»,- մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Իեն Հոփքինսը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք նա մենակ է գործել, թե՞ հանցակիցներ ունի:

«Կարող եմ հաստատել, որ հարձակվողը մարզադաշտում մահացել է»,- ասել է նա: