Կառավարության` մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց ֆինանսների նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձև:
Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Մկրտչյանը նշեց, որ այսօրվա ֆինանսավորման բանաձևից շահում են միայն մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոցները, նաև` քիչ թվով աշակերտներ ունեցողները, և համակարգում բացեր են մնում:
«Այսօր դպրոցները ֆինանսավորվում են` աշակերտների թվից ելնելով, և շահում են փոքր` 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցները, քանի որ կոնկրետ ֆինանսավորում են ստանում` անկախ աշակերտների թվից, և, բնականաբար, մի քանի հարյուր աշակերտներ ունեցողները: Սակայն մեր դպրոցների զգալի հատվածի աշակերտների թիվը 100-500-ի տիրույթում է, և այստեղ ֆինանսավորման բանաձևը սկսում է չաշխատել, և այդ դպրոցները թերֆինանսավորում են ունենում: Մարզպետերը ստիպված վերաբաշխում են կատարում և ինչ-որ տեղից ավելացած գումարները տեղաբաշխում են այստեղ: Հիմա մենք նոր բանաձև ենք մշակել և ֆինանսների նախարարության հետ կսկսենք աշխատել, որպեսզի ֆիքսենք ուսուցիչների բազային դրույքը»,- ասաց Մկրտչյանը:
Ըստ նրա` երբ ուսուցչի աշխատավարձը կապում ես աշակերտների թվի հետ, ստացվում է` նույն դրույքով ու նույն ժամաքանակով աշխատող ուսուցիչը Երևանում ստանում է մի գումար, իսկ մարզի ուսուցիչը` մեկ այլ գումար, քանի որ մարզերում աշակերտների թիվը քիչ է, և այս շարժունակությունը քանդում է դրույքով ֆինանսավորման սկզբունքը: Լուծումը, ըստ Մկրտչյանի, կլինի այն, որ իրենք ուսուցչի համար սահմանեն բազային ֆինանսավորման նվազագույն շեմ, և ըստ աշակերտների թվի` այն կարող է ավելանալ, բայց ոչ` պակասել: «Նման կերպ դպրոցներն էլ շարժառիթ կունենան, որ իրենց աշակերտների թիվն ավելանա: Պետք է հավասար պայման ստեղծվի, և նվազագույն աշխատավարձ սահմանվի, քանի որ ուսուցիչը մեղավոր չէ, որ, ասենք, մտնում է «Ֆիզիկա» դասավանդելու մի դասարանում, որտեղ 10 երեխա է` մարզերի դեպքում, իսկ քաղաքում` 30 երեխա: Դրա համար էլ մենք ֆինանսավորման բանաձև ենք փորձում գտնել»,- ասաց Մկրտչյանը:
Այս թեմայով
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ընդդիմադիրները հիասթափված են
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գերիների հարցով կակտիվանան
Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում
Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Ալիեւը չի բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
Ողջունում ենք լուրը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը համաձայնեցվել է որպես սահմանազատման հիմք. Պետքարտուղարություն
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասի...
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
1
Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. 7 տարի առա...
2
Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում
3
Ալիեւը չի բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել
4
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան