Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայթուցիչով ժամը 04։30-05։00-ի սահմաններում պայթեցրել են Վարդենիս քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տներից մեկի մոտ կայանված վիճակում գտնվող Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 62-ամյա «Պստի Հակոբ» մականվամբ Հակոբ Սիմոնյանին պատկանող BMW մակնիշի 50 QT 101 համարանիշի ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վնասվել է ավտոմեքենան և «Պստի Հակոբի» տան ապակիները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կա վարկած, որ հնարավոր պայթյունը կապ ունի Գեղարքունիքի մարզի Զոդի ոսկու հանքի հետ, ժողովրդի լեզվով ասած՝ «չղջիկների» ձեռագիրը լինի:
Հ. Սիմոնյանն աշխատում է Վարդենիսի Զոդի ոսկու հանքում՝ որպես հորատման և պայթեցման աշխատանքների գծով պետի տեղակալ։
Մանրամասն՝ shamshyan.com-ում: