Մայիսի 25-ին սպանություն է տեղի ունեցել Գուգարք գյուղում: Ժամը 00:20-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, որ Գուգարք գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սպանված տղամարդը Գուգարք գյուղի բնակիչ, Տիգրան Մարտիրոսյանն է, որը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։

Դեպքի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի ( սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի ( ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածը մահացել է կրակոցից: Նախնական չճշտված տվյալներով, Տիգրան Մարտիրոսյանին սպանել է կինը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ:

Նշենք, որ «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսյանը եւ ազգականը սպանվել էին 2004 թվականի օգոստոսի 3-ին ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում։ Նրանց մեքենան գնդակոծել էին։

Մանրամասները՝ առաջիկայում: