Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն, նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի՝ «Ճաճոյի» Էդոյի որդուն, Տիգրան Մարտիրոսյանին։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին, կեսգիշերին մոտ։ Մարտիրոսյանի 33-ամյա որդին տանը վիճել է իր կնոջ՝ Լիանայի հետ, որի ընթացքում 32 -ամյա կինը «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է ամուսնու վրա։ Նա ձերբակալված է, հարուցված է քրեական գործ սպանության և ապօրինի զենքի կրման-օգտագործման հոդվածներով /Քր․ Օր․ 104 և 235/։ Մեր տեղեկություններով, Լիանան կրակել է՝ պաշտպանվելով ամուսնու հարձակումից։ Վանաձորի մեր աղբյուրը պատմում է, որ Տիգրանը հաճախ է տանը հարբած ռազբորկաներ արել, ծեծել-ջարդել է կնոջը, բռնություն գործադրել։ Ուղղակի այս անգամ նրան հաջողվել է տիրանալ Տիգրանի ատրճանակին։ Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ հայտնում է, որ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, նրա նկատմամբ փորձաքննություններ են նշանակված:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհին սպանվել էր Ճաճոն՝ նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանը, նրա մյուս որդին՝ Ժորան, և վերջինիս ընկերը։ <<Նիսսանը>>, որի մեջ նրանք գտնվում էին, գնդակոծել էին ավտոմատներից։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am