Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին:

«Կողմերը հենց մեկնարկից հավասար հնարավորություններ կունենան: Խաղալու ենք մեծագույն ակումբի դեմ: Կփորձենք ցույց տալ մեր լավագույն խաղը:

Եթե «Ռեալը» հզոր է, ապա «Յուվենտուսն» ունի հրաշալի պաշտպանություն: Մեզ մնացել է լուծել ընթացիկ մրցաշրջանի մեկ խնդիր»,- արգենտինացի հարձակվողի խոսքն է մեջբերում իսպանական «AS»-ը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին: