Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է փոխել ակումբը, հայտնում է «Bild»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, գաբոնցի ֆուտբոլիստն արդեն այս մասին խոսել է «Բորուսիայի» ղեկավարության հետ և խնդրել է իրեն թույլ տալ մեկ այլ ակումբ տեղափոխվել:

Հաղորդվում է, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», ՊՍԺ-ը և չինական «Տիանցզին Ցյուանցզյանը»:

Օբամեյանգի գործող պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով նա 32 հանդիպման է մասնակցել, դարձել է 31 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին «Սենթ-Էտիենից» «Բորուսիա» տեղափոխվելուց ի վեր ֆուտբոլիստը 119 գոլի հեղինակ է դարձել: