«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի կրճատումները խախտել են ԱԺ անդորրը: Տարիներ ի վեր այստեղ տեղավորված մարդիկ հազար ծանոթ-բարեկամ են խառնում՝ կրճատման տակ չընկնելու համար:

Օրինակ՝ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ուներ 24 օգնական, խորհրդական, ռեֆերենտ, այժմ կմնան 6-ը: Բնականաբար, դրանց մի մասն աշխատանքի չէր գալիս, գործն անում էին պատահաբար այդտեղ հայտնվածները: Այժմ Բաբլոյանը պետք է որոշի՝ պահե՞լ կուսակիցների չաշխատող զավակներին, թե՞ ոչ:

Ի դեպ, ԱԺ նախագահի օգնականներից մեկը Հայկ Բաբուխանյանի դուստրն է։ Այստեղ էին աշխատում Վարդան Այվազյանի, Մարգարիտ Եսայանի դուստրերը, Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի որդին եւ այլք: Պատգամավորներն օգնականների հաստիքները դիտել են հարազատներին տեղավորելու միջոց․ «Ստաժը կգնա, կենսագրությունն էլ կգրվի՝ աշխատել է ԱԺ-ում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում