«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո Մարտուն Գրիգորյանը խորը ընկճախտի մեջ է։ Նա չի շփվում ոչ լրագրողների, ոչ քաղաքական թիմի անդամների հետ։

Ասում են՝ Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին տեղեկացրել է, որ Շիրակի մարզից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Ֆելիքս Ցոլակյանին մեկ տարուց կնշանակի որեւէ այլ աշխատանքի, իսկ ինքը կգա ԱԺ։

Բայց դա տեղի կունենա հավանաբար 2018-ի ապրիլից հետո։ Մարտուն Գրիգորյանը միաժամանակ մտորում է ընտանյոք Ֆրանսիա արտագաղթելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում