Մայիսի 2-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ “Կռունկ” պարի մրցույթ-փառատոնը, այն այսուհետ կրելու է ամենամյա բնույթ: Փառատոնի1-ին հատվածում ելույթ ունեցան փոքր տարիքային խմբերը, իսկ այնուհետև՝ մեծերը: 

Ժյուրիի կազմում էին՝

Բեմարվեստի մանկապատանեկան ստուդիայի տնօրեն, ռեժիսոր-բեմադրիչ Լևոն Սահակյանը,

«Արտ» Մշակույթի կենտրոնի ղեկավար Սամսոն Մուրադյանը,

Երգի և պարի պետական անսամբլի պարող Լյուդվիգ Բուրնազյանը,

Պարուսույց` Լիանա Սահակյանը:

Ժյուրին գնահատում էր 1-10-ը բալանոց համակարգով:

Եվ ըստ այդմ, որոշվեցին փառատոնի հաղթողները.1-ին փուլում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց “CRYSTYLE Dance Studio”-ն՝ գեղ. ղեկավար Քրիստինե Դավթյան:

2-րդ տեղում էր “Every dance studio’-ն, գեղ.ղեկավար Մանե Մաթևոսյան, իսկ 3-րդ հորիզոնականում՝ Վեդի քաղաքի գեզարվեստի դպրոցի “Այրարատ” պարային համույթը, տնօրեն Հրայր Գորգորյան, գեղ ղեկավարներ՝ Գոհար Թադևոսյան և Մարգարիտ Աղայան:

2-րդ փուլում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեցին 3 պարային խմբեր, հավաքելով հավասարաչափ բալեր. նրանք էին Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոցի “Այրարատ” պարային համույթը, տնօրեն Հրայր Գորգորյան, գեղ ղեկավարներ՝ Գոհար Թադեվոսյան և Մարգարիտ Աղայան, “Սթոռմ” Պարային Համույթը, պարուսույց Անի Խաչատրյան, և “An Dance”-ը, գեղ. ղեկավար Աննա Հովհաննիսյան:

2-րդ տեղը զբաղեցրեց “Նանո Դանս”-ը, գեղ. ղեկավար Նարինե Պետրոսյան:

3-րդ տեղը՝ “Մագա Դանս Ստուդիո”-ն, գեղ.ղեկավար Անուշ Գիժլարյան:

Հանդիսատեսի համակրանք անվանակարգին արժանացան՝

“Նարեկ արվեստի ստուդյա”-ն, գեղ. ղեկավար և պարուսույց Ներսես Նիկոյան և “Տրիո դանս”-ը, գեղ. ղեկավար Արմինե Պետրոսյան,

Լավագույն կերպարային խումբ անվանակարգին արժանացան “Նարեկ արվեստի ստուդյա”-ն, գեղ. ղեկավար և պարուսույց Ներսես Նիկոյան և “Նանո Դանս”-ը, գեղ. ղեկավար Նարինե Պետրոսյան :

Լավագույն պարուսույց անվանակարգին արժանացան “Մագա Դանս Ստուդիո”-ի տնօրեն ` պարուսույց Անուշ Գիժլարյանը և “Տրիո դանս“-ի պարուսույց Մարինե Պետրոսյանը:

Նշենք, որ լավագույն պարուսույց անվանակարգին արժանացած պարուսույցները հաջորդ տարվա մրցույթի ժամանակ կլինեն ժյուրիի կազմում:

“Կռունկ” պարի մրցույթ փառատոնին աջակցել էին Լազեր Արթ Ստուդիան,  Պրոֆեսսիոնալ պրինտ տպագրատունը՝ տնօրեն Արթուր Գրիգորյան,

Լիլի Թրավել տուրիստական գործակալութունը՝ տնօրեն Լիլիթ Սիմոնյան:

Փառատոնի կազմակերպել էր ԱրԼի Միջոցառումների կազմակերպչական ստուդիան, իսկ հաղորդավարներն էին Լիլիթ Սիմոնյանը և Արթուր Հակոբյանը: