Երեւանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նշեց, որ երեխան վիրահատությունից հետո շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Բագրատունյաց պողոտայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4-ամյա Ա. Դ.-ին: