Այսօր ժամը 12-ին Սուրբ Աստավածամայր հիվանդանոցում մահացել է երեք-չորս տարեկան աղջիկ, որը նախ «էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել կոմայի մեջ, սրտի կանգով, ապա՝ վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին Tert.am–ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Նշենք, որ մահացած աղջիկը եղել է օրերս Արարատի մարզում գրանցված խոշոր վթարի ուղևորներից թվում:

Հիշեցնենք, որ նույն հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 4-ամյա Արման Դավթյանը, որին Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ բեռնատարով վրաերթի էր ենթարկել Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը :