Երեւանում, այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցում՝ «Գրինտեք» ջրամեկուսացման, ձայնամեկուսացման ընկերության դիմաց բախվել են Opel մակնիշի 33 DՍ 619 համարանիշի եւ Lexus մակնիի 50 ՕQ 011 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։