Հայտնի են դարձել 22 ակումբները, որոնք որակավորվել են Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշարի խմբային փուլին:

Խմբային փուլից կմեկնարկեն` «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն» (բոլորը` Իսպանիա), «Բավարիա», «Լայպցիգ», «Բորուսիա» (բոլորը` Գերմանիա), «Չելսի», «Տոտենհեմ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ» (բոլորը` Անգլիա), «Յուվենտուս», «Ռոմա» (երկուսը` Իտալիա), «Մոնակո», ՊՍԺ (երկուսը` Ֆրանսիա), «Բենֆիկա», «Պորտու» (երկուսը` Պորտուգալիա), «Սպարտակ» (Ռուսաստան), «Շախտյոր» (Ուկրաինա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Բեշիքթաշ» (Թուրքիա), «Բազել» (Շվեյցարիա):

Մնացած 10 մասնակիցները հայտնի կդառնան որակավորման փուլի արդյունքներով: