Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտիին անվանել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

40-ամյա իտալացին երեկ վերջին հանդիպումն է անցկացրել հռոմեացիների կազմում:

«Կարծում եմ, որ Տոտտին առանց խնդիրների կարող էր հանդես գալ այլ մեծագույն ակումբում: Նա «բնածին մարդասպան է»:

Մեծագույն ֆուտբոլիստները միշտ էլ եղանակ կգտնեն հարմարվելու նոր թիմին: Պատմության լավագույն ֆուտբոլիստները ցանկում կներառեի Տոտտիին: Անկեղծ հավատում եմ, որ նրան կհիշեն որպես մեծագույն խաղացող»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Տոտտին «Ռոմայի» կազմում անցկացրել է 786 հանդիպում, դարձել 307 գոլի հեղինակ: