Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե որ երևույթներն են բացասական ազդեցություն ունենում երիկամների առողջության վրա։

1. Բարձր ճնշում։ Երիկամները նյութեր են արտադրում, որոնք կարգավորում են զարկերակային ճնշումը։ Դա է պատճառը, որ դրանց ցանկացած քրոնիկական hիվանդությունն ուղեկցվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ։ Եթե ցանկանում եք օգնել երիկամներին, մի հրաժարվեք հիպերտոնիայի դեմ բժշկի կողմից նշանակված դեղամիջոցների ընդունումից։ Իջեցնելով ճնշումը՝ դրանք դրական ազդեցություն են ունենում երիկամների վրա։

2. Հաճախակի անգինա։ Անգինան ամենից հաճախ առաջանում է ստրեպտոկոկի հետևանքով։ Եթե այս միկրոբը, տեղաշարժվելով արյունատար անոթներով, հասնում է երիկամներին, կարող է լուրջ բարդություն զարգանալ՝ գլոմերուլոնեֆրիտ։ Այս բորբոքային հիվանդությունն ախտահարում է երկու երիկամները, արագ զարգանում և մի քանի տարի անց հանգեցնում երիկամային անբավարարության։

3. Քաշի կտրուկ նվազեցում։ Քաշի կտրուկ նվազման դեպքում առկա է երիկամների վնասման հավանականություն։ Երիկամները շրջապատված են ճարպային մանրաթելերով, որոնք նրանց պաշտպանում են վնասածքներից և այլ երևույթներից։ Քաշի կտրուկ նվազման դեպքում այրվում է ոչ միայն մաշկի տակ գտնվող, այլև ներքին ճարպը։ Արդյունքում՝ երիկամները մնում են առանց պաշտպանության։ Դա է պատճառը, որ հարկավոր է նիհարել դանդաղ և աստիճանաբար։

4. Ուժեղ թունավորում։ Թունավորումը սնկից, քիմիական միջոցներից, տոքսիններից կարող է հանգեցնել երիկամային անբավարարության։ Չափազանց կարևոր է ժամանակին բուժում ստանալը։

5. Աղի չափազանց շատ օգտագործում։ Աղը երիկամային հիվանդությունների գլխավոր թշնամին է։ Աղի մեծ քանակի դեպքում ճնշումը զարկերակներում մեծանում է, ինչի հետևանքով մեծանում է արյան հոսքը դեպի երիկամներ։ Հիվանդ երիկամները չեն կարողանում դիմակայել այս լարվածությանը։ Արդյունքում՝ հեղուկը կուտակվում է օրգանիզմում, ինչն արտահայտվում է բարձր ճնշմամբ և այտուցներով։

6. Դեղամիջոցների չարաշահում։ Հարկավոր է զգույշ լինել դեղամիջոցներ օգտագործելիս. ինքնաբուժումը կարող է վնասել օրգանիզմին, հարկավոր է հետևել մասնագետի խորհուրդներին։