Ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։

Շատ հարուստ մարդիկ նման չեն ինձ եւ քեզ։

Եթե երբեւէ որոշես մեղադրել ինչ-որ մեկին, հիշիր, որ ոչ բոլոր մարդիկ են օժտված այն հատկություններով, որոնք ունես դու։

Երբեք հաստատ չես կարող իմանալ, թե մեկ ուրիշի կյանքում ինչ տեղ ես զբաղեցնում։

Կարեւոր է մարդու ընկերը լինել, երբ նա ողջ է, մեռածին այդ ընկերությունը պետք չէ։

Դժբախտությունն այն է, երբ դու սթափ ես, ոչ ոքի չես ուզում ճանաչել, երբ հարբած՝ ոչ ոք քեզ չի ուզում իմանալ։

Առհասարակ ես երկար չեմ մտածում, դրա համար էլ ուրախ եմ։

Ես ինձ համարում եմ այն քիչ ազնիվ մարդկանցից մեկը, ում ճանաչում եմ։

Այնքան հեշտ է լինել սիրելի եւ այնքան դժվար է սիրել։

Միայնությունը․․․հոգեւոր եւ ֆիզիկական կարոտ է ծնում, իսկ կարոտն ավելի է սրում միայնության զգացումը։

Չէ որ մեկ անգամ ես ապրում․․․մեկ անգամ։

Այսօրվա մեր կյանքում կնոջ համար ավելի լավ է սիրունիկ հիմարիկ լինելը։

Նոր ընկերների հետ քեզ միշտ ավելի լավ ես զգում, քան՝ հների։

Անտարբերությունը միշտ վերածվում է դատարկության։

Որքան էլ տարօրինակ հնչի, հենց էգոիստներն են պատրաստ մեծ սիրո։

Իր մասին մեծ կարծիք ունենալը եւ ինքնավստահությունը տարբեր բաներ են, իսկ տղամարդը միշտ պետք է ինքնավստահ լինի։

Եթե աղջիկը գեղեցիկ է, կարող է խոսել ինչի մասին ցանկանա՝ Ռուսաստանի կամ էլ պինգ-պոնգի։ Նրան ամեն ինչ էլ կսազի։

Շատ մեծ առավելություն է լինել սթափ, երբ շուրջ բոլորը հարբած են։

Ամուր փակվում են այն դռները, որոնք ոչ մի տեղ չեն տանում։

Վիրավորական է, երբ 20 տարեկանում քեզ ստիպում են դառնալ ցինիկ։

Իրերը պետք է պատկանեն նրանց, ում դուր են գալիս։

Թքած ունեմ ճշմարտության վրա։ Ես ուզում եմ երջանիկ լինել։