Երեւանում, մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել. ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ, եւս մեկ պարկուճ հայտնաբերել են նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ:

Աղբյուրի տեղեկություններով, նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված է եւ դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետեւանքով է եղել:

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները «կարմիր բերետավորների». հետ հայտնաբերել են կասկածյալին, նա 52-ամյա Սամվել Մ.-ն է, ում «կարմիր բերետավորներն» իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին: