Հիմա ծիրանագո՞ւյն, թե՞ ոսկեգույն կամ դեղին, թե՞ կանաչ կուզեք։ Մարտիրոս Սարյանը 1919 թ.-ին ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին գրած նամակում առաջարկել է ստորև ներկայացված տարբերակներն իբրև ՀՀ պետական դրոշ ընդունելու համար, բայց բոլորն էլ մերժվել են, քանզի մենք արդեն ունեինք Հայոց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որոնցից վերջինի հեղինակը ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին էր։

Մեծն նկարիչը գրել էր, թե հայերը Արևելքի ժողովուրդ են, և պետք է ունենան արևելյան բոլոր գույներից բաղկացած պետական խորհրդանշան։ Փաստացի՝ առաջարկվել է ծիածանի բոլոր գույները պարունակող պետական դրոշ։