«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, որը նշանակվել էր նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք եւ նրա մտերիմներից էր, ազատվել է աշխատանքից: Թե ով կփոխարինի նրան, երեկ չհստակեցվեց։

Տեղեկություն կա, որ այդ տեղը «բացում են» նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար, ով Շիրակում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր, բայց չհաղթահարեց անցողիկ շեմը՝ զիջելով Արման Սահակյանին եւ Ֆելիքս Ցոլակյանին։

Ա․ Առաքելյանը երեկ մեզ ասաց, որ ազատվել է իր դիմումի համաձայն։ «Վաղուց էի այդպես որոշել, ուղղակի մնացի, մի քիչ ուշ դուրս եկա։ Ես ուզում եմ աշխատանքիս տեղը փոխեմ»։ Իսկ ո՞ր ոլորտում եք աշխատելու։ «Կերեւա, մի քիչ հանգստանամ՝ հետո»։ Իսկ հնարավո՞ր է, որ ազատել են Մարտուն Գրիգորյանի համար։ «Ես չգիտեմ, նման բան չգիտեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում