Hayeli.am-ը գրում է.

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Իշխան Զաքարյանը լինում է ԱԺ-ում: Ինքս հանդիպել եմ նրա հետ: Այս պահին, եթե չեմ սխալվում, Իշխան Զաքարյանը Մոսկվայում է գտնվում՝ հանդիպումների»:
Ըստ մամուլի հրապարակումների, հնարավոր է` Իշխան Զաքարյանին կառավարությունում որևէ աշխատանք վստահվի, և նա լինի «Ծառուկյան» դաշինքից հերթական հրաժարականի դիմում ներկայացնողը հարցին , նա արձագանքեց. «Մամուլի հրապարակումների մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց Իշխան Զաքարյանից որևէ նման ցանկության, մտադրության մասին չեմ լսել»:
««Ծառուկյան» դաշինքում որևէ տարաձայնություն չկա: Այդ մարդիկ ևս վստահության քվե ունեն, ձայներ ունեն, և ռեյտինգային ընտրկարգը հենց դա էլ ենթադրում է: Կան քաղաքական պայմանավորվածություններ, իսկ դա գործընթաց է»,-ասաց Տոնոյանը:

Նյութի աղբյուրը՝ Hayeli.am