Երեւանում, մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահմաններում Բաղրամյան 1/2 հասցեի դիմաց 30-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 84 QQ 404 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածը հատող հետիոտնի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել եւ օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ով գիտակցության չգալով՝ մահացել է: