Հայաստանում եւ Արցախում այսօր` հունիսի 2-ին, մեկնարկել են կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմության առարկանների միասնական եւ ավարտական քննությունները: Միասնական եւ ավարտական քննություններին մասնակցում է 1530 դիմորդ: Երեւանի 190 քննական կենտրոնում քննություններին մասնակցում է 207 դիմորդ:

«Կենսաբանությունից պետք է մասնակցեին 157 դիմորդ, ընդհանուր պատմությունից 7, աշխարհագրությունից 43: Համաշխարհային պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից բացակայում են մեկական դիմորդ, իսկ կենսաբանությունից 13 դիմորդ»,-ասաց նա:

Նշենք, որ ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարակաների դիմորդները նույն քննական սենյակում են հանձնում քննությունները, քանի որ քիչ են:

Հայաստանում այսօր գործում է 13 քննական կենտրոն, իսկ Արցախում՝ 2:

Աշխարհագրությունից քննություն կհանձնի 271 դիմորդ, կենսաբանությունից 1171 եւ ընդհանուր պատմությունից՝ 88 դիմորդ:

Երեւանում գործում է երկու քննական կենտրոն՝ Երեւանի թիվ 170 եւ 190 դպրոցներում:

Միասնական եւ ավարտական հաջորդ քննությունը կլինի հունիսի 6 -ին՝ «հայոց լեզու» եւ «գրականություն» առարկաներից, հունիսի 9-ին տեղի կունենա ֆիզիկայի, հունիսի 13-ին՝ օտար լեզուների, հունիսի 16 –ին մաթեմատիկայի, հունիսի 20-ին հայոց պատմության եւ քիմիայի ու հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվի քննությունները: