Հրազդանի հանրակացարաններից մեկի նկուղում մահացած հայտնաբերված 62-ամյա կինը մի քանի օր է՝ ոստիկանության կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 1-ին ժամը 12.30-ի սահմաններում Հրազդանի Կենտրոն թաղամասի քոլեջի հանրակացարանի նկուղում` մոտ 1,5 մ խորության ջրի մեջ, հայտնաբերվել է Ե. Մկրտիչյանի դին:

62-ամյա Եվգենիա Մկրտիչյանը ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: