Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչներից մեկի՝ Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին: Մյուս ձկնորսին դեռեւս չեն գտել:

Հունիսի 2-ին, ժամը 22։57-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ա. Ս.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: