Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սամվել Ալեքսանյանն իր «Փարվանա» ռեստորանային համալիրում է անցկացրել դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը: Նա ամուսնացել է Ալեքսանյանին պատկանող «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ։ Համացանցում են հայտնվել նոր լուսանկարներ, որոնք արվել են հարսանիքի ժամանակ։

Նշենք նաև, որ միջոցառմանը երգել են հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը, իսկ ոմանք էլ եղել են հյուրի կարգավիճակում։ Երեկոյի ժամանակ երգել է նաև ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովը։